National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
29.04.2021
Ինքնակամ կառույցների օրինականացմանը վերաբերող փոփոխությունը չարժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը
1 / 5

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Ծովինար Վարդանյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Հայկ Գեւորգյանի, Սերգեյ Մովսիսյանի, Գեւորգ Պապոյանի, Հայկ Սարգսյանի, Հովիկ Աղազարյանի, Հռիփսիմե Գրիգորյանի եւ Սերգեյ Ատոմյանի հեղինակած օրինագիծն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 29-ի նիստում քննարկվեց առաջին ընթերցմամբ:

Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ նախագիծը քննարկվել է շահագրգիռ կազմակերպությունների, մարզերի ներկայացուցիչների, վարչական շրջանների ղեկավարների հետ: Առաջարկվում է փոփոխություն կատարել օրենսգրքի 188-րդ հոդվածում: Նպատակն է ինքնակամ կառույցների օրինականացման հարցում ապահովել մի կողմից տնտեսվարող սուբյեկտների եւ քաղաքացիների իրավունքները, մյուս կողմից` համայնքի՝ ինքնակամ կառույցներն ապամոնտաժելու իրավունքը՝ առանց վարչական վարույթ իրականացնելու: Ինքնակամ կառույցների ապամոնտաժման ծախսերն ամբողջությամբ կրելու է կառուցապատողը՝ անկախ նրանից, թե ով է ապամոնտաժման աշխատանքները կատարել:

Հարակից զեկույցում Արթուր Դավթյանը խնդրահարույց համարեց նախագիծը՝ նշելով, որ այն չի լուծելու վեր հանված խնդիրները: Նա առաջարկեց հեղինակին նախագիծը հանել շրջանառությունից: Ըստ հարակից զեկուցողի՝ եթե կառույցն արժեքավոր է երկրի համար, ապա պետք է օրինականացվի, վաճառվի, կամ պետությունը կարող է ներդրում անել այս հարցում, այլ ոչ թե քանդելու որոշում կայացվի:

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը, ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը, նշեց՝ ինչպես է որոշվելու ինքնակամ կառույցի՝ մինչեւ այս օրենքի ընդունումը կամ դրանից հետո կառուցված լինելու հանգամանքը: Կառավարությունն առաջարկում է հստակեցնել մինչեւ այդ օրենքի ուժի մեջ մտնելը գոյություն ունեցող ինքնակամ կառույցների հաշվառման կարգն ու ժամկետները: Ավագյանի խոսքով՝ գործադիրը ոլորտի կարգավորման համար առավել արդյունավետ է համարել խնդրի լուծման փուլային մոտեցումը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կարծիք հայտնեց, որ ինքնակամ կառույցների օրինականացման խնդիրները պայմանավորված են վարչարարության բարդություններով՝ հավելելով, որ այս նախագծով խնդիրները չեն լուծվում:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Ռոբերտ Դարբինյանը նշեց, որ պատշաճ վարչարարության շրջանակում ապօրինի կառուցապատում իրականացնող անձի հետ պայքարում չկա դրական արդյունք: Երբ վարույթ է հարուցվում, եւ իրավախախտը ծանուցումը չի ստանում, հնարավոր չի լինում արձանագրություն կազմել եւ վերջինիս կանչել պատասխանատվության: Այդ ընթացքում իրավախախտը ավարտին է հասցնում շինարարությունը: Ըստ նրա՝ հարցի միակ լուծումը 188-րդ հոդվածում համապատասխան իրավակարգավորումն է:

Քննարկումների արդյունքում նախաձեռնությունը չարժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Հանձնաժողովը նիստի աշխատանքները կշարունակի ապրիլի 30-ին՝ ժամը 10:00-ին: 


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am